շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր

Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։

  • Կիսվել: