շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լվովի կենտրոնում «Ласковый май»-ի երգերը մեքենայում բարձր միացնելու համար ուկրաինացի տղամարդ է ձերբակալվել

Լվովի կենտրոնում «Ласковый май»-ի երգերը մեքենայում բարձր միացնելու համար ուկրաինացի տղամարդ է ձերբակալվել

Լվովում ոստիկանները ձերբակալել և ոստիկանական բաժանմունք են տարել մի տղամարդու, որը քաղաքի կենտրոնում մեքենայի մեջ բարձրաձայն միացրել էր ռուսական «Ласковый май» խմբի երգերը, տեղեկացնում է ուկրաինական «Страна»-ն։

Ինչպես հաղորդվում է՝ ոստիկանություն են կանչել մոտակայքում գտնվող քաղաքացիները, ոստիկանները եկել են նշված վայր և տղամարդու ձեռքերը ոլորելով՝ նրան նստեցրել մեքենան ու տարել բաժանմունք։

Ուկրաինայում սա առաջին ու միակ դեպքը չէ: Օրերս Օդեսայի բնակիչներից մեկը Լվովի փողոցներում Վիկտոր Ցոյի երգերն էր կատարում։ Իսկ Մի միջաադեպ էլ երթուղայինի վարորդի հետ է տեղի ունեցել՝ մեքենայում ռուսական կատարողների երգեր միացնելու պատճառով։

Բացի ադյ՝ Վիննիցայի ռեստորաններից մեկում էլ ծեծկռտուքի են բռնվել Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ և մի քանի զինվորականներ՝ այն բանի համար, որ պետանվտանգության ծառայողները Միխայիլ Կրուգի «Владимирский централ» երգն էին պատվիրել։

 

  • Կիսվել: