երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք․ ԱՄՆ նախագահ

Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք․ ԱՄՆ նախագահ

Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը՝ խոսելով Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին։

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 800 մարդու մահապատիժ, որ նախատեսված էր Իրանում, երեկ չեղարկվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփն ասել է. ՛՛Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատժի ծրագրեր չկան, բայց մենք պետք է պարզենք մանրամասները՛՛:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ ՛՛օգնությունը ճանապարհին է՛՛։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։

Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, մասնավորապես՝ ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այդ երկրի իշխանություններն ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: