երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Էրդողանը հրաժարվել է  «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով բացված որոշ դատական հայցերից

Էրդողանը հրաժարվել է «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով բացված որոշ դատական հայցերից

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է  երկրաշարժից տուժած 11 շրջաններում  որոշ դատական հայցերից, որոնք  բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով: Այս մասին Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝  գրել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:

  • Կիսվել: