շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Էրդողանը դարձյալ խոսել է Միջին միջանցքի մասին

Էրդողանը դարձյալ խոսել է Միջին միջանցքի մասին

«Զարգացման ճանապարհ» նախագիծը Թուրքիայի աշխարհաքաղաքական հնարավորությունները կվերածի համապարփակ տնտեսական առավելության, որից կշահի ամբողջ տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը, Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային օդային տարածքում անորոշությունը հիշեցնում են անվտանգ տրանսպորտային ուղիների կարևորության մասին։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որՄիջին միջանցքն երկաթուղային տրանսպորտի միջոցով տարեկան 75 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության ներուժ ունի։

Մասնավորապես, նրա խոսքով, «Զարգացման ճանապարհ» նախագծի իրականացումը հնարավորություն կտա իրաքյան Ֆաո նավահանգիստ ժամանող ապրանքները Եվրոպա տեղափոխել Թուրքիայի տարածքով։

Էևդողանը հավելել է, որ Միջին միջանցքի շրջանակում նախագծերի իրականացումը կապահովի 114 միլիարդ դոլարի արտադրական ազդեցություն և տարեկան միջինը 144 հազար աշխատատեղ կստեղծի։

«Զարգացման ճանապարհ» նախագիծը նախատեսում է Իրաքի Ֆաու նավահանգստից մինչև Թուրքիայի սահման 1200 կմ երկարությամբ ճանապարհային և երկաթուղային երթուղիների կառուցում։ Դրա իրականացման շնորհիվ Իրաքը կստանա ուղիղ մուտք դեպի Եվրոպա։

 

  • Կիսվել: