Էրդողանը չի բացառել Իմամօղլուի դատավարության հեռարձակման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով լսումների ուղիղ հեռարձակման գաղափարը։ Ավելի վաղ նման հեռարձակում կազմակերպելու պահանջով հանդես էր եկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը։
Սակայն, ինչպես հաղորդում է NTV-ն, արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ասել է, որ ուղիղ հեռարձակում կազմակերպելու հարցում որոշակի խոչընդոտներ կան։ «Նախ պետք է կարգավորել այդ հարցը։ Եթե կոնսենսուսի հասնենք և օրենսդրությունը կարողանանք փոփոխել, ապա դատավարության ուղիղ հեռարձակման հարցը կփոխանցվի խորհրդարանի հայեցողությանը»։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով, իսկ մարտի 23-ին` կալանավորվել դատարանի որոշմամբ։