Էրդողանի՝ ԱՄՆ այցը ոչինչ չի տալու. Քըլըչդարօղլու
Նոյեմբերի 13-ին Էրդողանի՝ ԱՄՆ կատարելիք այցը ոչինչ չի տալու, ասել է Թուրքիայի քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, տեղեկացնում է ermenihaber-ը:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հիշեցրել է Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողսւթյունների առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Էրդողանին ուղղված նամակը, որտեղ ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին ասել էր՝ «հիմար մի՛ եղիր»:
«Թեև նամակում չկա անձնավորվում, բայց ըստ էության նսեմացվում էր ողջ ազգը, և ոչ մեկը ձայն չի հանել»,-ասել է Քըլըչդարօղլուն:
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբեյալ՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան «սեղանի թենիսի գնդակի» է նմանվել՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև: