«Երբեմն աներևակայելի հիասթափված ենք ռուսներից». Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտպանել է Թրամփի վարչակազմի ջանքերը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու հարցում։
«Երբեմն աներևակայելի հիասթափված ես ուկրաինացիներից, երբեմն աներևակայելի հիասթափված ես ռուսներից», - ասել է Վենսը Charlie Kirk Show փոդքաստում:
Փոխնախագահն ասել է, որ ԱՄՆ թիմը «առաջընթաց է գրանցում» բանակցություններում, սակայն խաղաղության համաձայնագիրը երաշխավորված չէ։
«Ես չեմ կարող 100 տոկոս վստահությամբ ասել, որ մենք կկարողանանք դա անել», - ասել է նա:
Վենսը չի քննարկել առաջարկվող խաղաղության համաձայնագրերի մանրամասները, սակայն ասել է, որ կարծում է, որ Ուկրաինան չի կարողանա ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին և ուժով հետ վերցնել նրա օկուպացված տարածքները:
«Եթե դա չդադարի, ուկրաինացիները չեն հաղթի պատերազմում»,- ասել է Վենսը։
«Կարծում եմ, որ հիմնական լրատվամիջոցների մեջ կա այս տարօրինակ գաղափարը, որ եթե այս ամենը շարունակվի ևս մի քանի տարի, ռուսները կփլուզվեն, ուկրաինացիները կվերցնեն իրենց տարածքները, և ամեն ինչ կվերադառնա այնպես, ինչպես եղել է պատերազմից առաջ: Դա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք»,- ընդգծել է նա։
Ըստ նրա՝ եթե պատերազմը երկարաձգվի, Ռուսաստանը և Ուկրաինան երկուսն էլ կկանգնեն սոցիալական փլուզման առաջ, միլիոնավոր կյանքեր կարող են կորցնել, և միջուկային պատերազմի վտանգը կմեծանա:
«Դա պետք է դադարեցվի: Դա այս վարչակազմի քաղաքականությունն է, որ այն դադարեցնի», - ասել է Վենսը: