կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Եմենի հութիները Սաուդյան Արաբիային պատկանող հետախուզական և հարձակողական ԱԹՍ են խոցել

Եմենի հութիները Սաուդյան Արաբիային պատկանող հետախուզական և հարձակողական ԱԹՍ են խոցել

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը Եմենի օդային տարածքում խոցել է Սաուդյան Արաբիային պատկանող «Wing Loong II» հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Նա, մասնավորապես, նշել է. «Եմենի զինված ուժերը կարողացան խփել Սաուդյան Արաբիային պատկանող Wing Loong II հետախուզական անօդաչու թռչող սարքը, երբ այն կատարում էր թշնամական առաքելություն»:
 
Սարիան հավելել է, որ անօդաչու թռչող սարքը խփվել է այսօր առավոտյան՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգի Մակբաննա շրջանի օդային տարածքում։
 

  • Կիսվել: