երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ԵՄ-ն Ուկրաինայի կողմից է և աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն Ուկրաինայի կողմից է և աջակցում է Ուկրաինային. Կոշտա

Եվրոպական միությունն այսօր քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիները։  Այս  մասին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, մենք այժմ չենք խոսում բանակցությունների մասին»,-նշել է նա՝հավելելով, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։

Կոշտան նաև ասել է, որ ԵՄ-ն չի ցանկանում հանդես գալ միջնորդի դերում։

«ԵՄ-ն Ուկրաինայի կողմից է և աջակցում է Ուկրաինային»,-եզրափակել է նա:

  • Կիսվել: