ԵՄ-ն որոշել է չճանաչել Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ․ Բորել
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են չճանաչել Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Այս մասին ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք որոշել ենք, որ չենք կարող ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը որպես ընտրված նախագահ։ Նա, իհարկե, կմնա երկրի փաստացի նախագահը»:
Նշենք, որ քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվարկից հետո Մադուրո ստացել էր 5,150,092 ձայն, իսկ Մադուրոյի մրցակից Էդմունդո Գոնսալեսը՝ 4,445,978: Մադուրոն երկիրը ղեկավում է 2013 թվականից: