ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում․ Բորել
Եվրոպական միությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
«Ռուսները դա չեն ընդունի, ինչպես մենք չենք ընդունի Ռուսաստանին որպես միջնորդ»,-նշել է Բորելը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է ԵՄ-ն միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական բանակցություններում։ Նա նշել է, որ Չինաստանն էլ չի համապատասխաում այդ դերին, քանի որ շրջված է Ռուսաստանի կողմը։ «Թուրքիան շատ լավ աշխատանք է տանում այնտեղ։ Նա լավ հարաբերություններ ունի երկու կողմի հետ էլ»,-ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ «Ամենալավը, իհարկե, կլինի ՄԱԿ-ը»,-փաստել է Բորելը։ Նշենք, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են փետրվարի 28-ից։
Բորելը վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև ձգտել ռուսական տնտեսության թուլացման և ՌԴ միջազգային մեկուսացման։ «Սակայն մենք չենք ցանկանում պատերազմել ՌԴ-ի հետ»,-ասել է Բորելը։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը հինգշաբթի կքննարկվի Գերմանիայի նախագահությամբ Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։