ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել ավելի ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Մենք պետք է ամենաուժեղ միջազգային ճնշումը գործադրենք Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «ոչնչացնել Ուկրաինան»։ Այդ մասին են վկայում անցած գիշեր ՌԴ ԶՈւ-ի կողմից ուկրաինական տարածքում հասցված լայնածավալ հարվածները։