ԵՄ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները. Սվիրիդենկո
Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն։
«Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը՝ կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը»,- հավելել է նա։
ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսը հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ պաշտոնապես բանակցություններ սկսելու նպատակով։
«Սա կարևոր հանգրվան է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին Ուիրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ երկրներին և կառույցներին աջակցության համար: Նա գնահատել է նաև Բուդապեշտի կառուցողական ներգրավվածությունն այս գործընթացում՝ նշելով՝ Կիև-Բուդապեշտ հարաբերություններում նոր էջ է բացվում:
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Կիևի հետ համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։
Նախկինում Մադյարն ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։



