ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, որով սև ցուցակում ընդգրկվել է ռուսական ստվերային նավատորմի գրեթե 200 լցանավ։
Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ թիրախավորելով, ի թիվս այլ բաների, 200 լցանավ»,- գրել է Կալլասը` հավելելով, որ «նոր պատժամիջոցներն արդեն մշակվում են»։