ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ

ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ

Մինսկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրվել են տնտեսական գործընկերության համաձայնագիր ԱՄԷ-ի հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նշվում է, որ Մոնղոլիան և ԱՄԷ-ն հետաքրքրություն են հայտնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հարցում։ Մասնավորապես, Աբու Դաբին հայտարարել է մոտ ապագայում միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին. այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են 2023 թվականից։

Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները նույնպես երկար ժամանակ են ընթանում։ Փաստաթղթի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ն կստանա արտոնյալ մուտք երկրի շուկա այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են հացը, միսը, կաթը, մեղրը, յուղերը, շաքարը, մետաղագործական արտադրանքը, տրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը։

 

  • Կիսվել: