շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև

ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 160 միլիարդ դոլարի։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։
 
«ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ձևաչափի գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես ծախսերն անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս: Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի այս շուկայի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել»,- ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ավելի արդյունավետ աշխատի մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առցանց առևտրի իրավահավասար էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ:

  • Կիսվել: