Դուրովն ու Մասկը պայմանավորվել են. Telegram-ում կներդրվի արհեստական բանականության Grok չաթբոտը
Ռուսաստանցի ձեռներեց Պավել Դուրովին պատկանող Telegram մեսենջերը և xAI ստարտափը, որը պատկանում է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին, պայմանավորվել են մեկ տարվա համագործակցության մասին. այս մասին հայտնել է Դուրովը։
Պայմանավորվածության շրջանակում Grok չաթբոտը կներդրվի Telegram-ում։
«Այս ամառ Telegram-ի օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու շուկայում առկա լավագույն արհեստական բանականության տեխնոլոգիայից։ Ես և Իլոն Մասկը համաձայնություն ենք ձեռք բերել մեկ տարվա գործընկերության շուրջ՝ xAI-ի Grok չաթբոտը տրամադրելու մեր միլիարդից ավելի օգտատերերին և ինտեգրելու այն Telegram-ի բոլոր հավելվածներում: Այս քայլը նաև ուժեղացնում է Telegram-ի ֆինանսական դիրքը. մենք xAI-ից կստանանք 300 միլիոն դոլար՝ կանխիկ և արժեթղթերի տեսքով, ինչպես նաև xAI-ի Telegram-ով վաճառված բաժանորդագրությունների եկամտի 50%-ը»,-գրել է նա: