շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում ԵՄ-ն կներկայացնի Դուբրավկա Շուիցան

ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում ԵՄ-ն կներկայացնի Դուբրավկա Շուիցան

Փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում ԵՄ-ն կներկայացնի Միջերկրածովյան և դեմոգրաֆիայի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն:

«Ես հաստատում եմ, որ հանձնակատարն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ «Խաղաղության խորհրդի» նիստի Գազայի հատվածին մասնակցելու համար», – նշել է նա։

 

  • Կիսվել: