Դոլարն էժանանում է համաշխարհային այլ արժույթների համեմատ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին լուրերից հետո
Դոլարը երեքշաբթի առավոտյան էժանանում է աշխարհի մյուս արժույթների նկատմամբ ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ զինադադարի մասին լուրերից հետո, հայտնել է Prime-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 09:01-ի (Երեւանի ժամանակով՝ 10:01- խմբ.) դրությամբ, եվրոյի եւ դոլարի փոխարժեքը մեկ եվրոյի դիմաց 1.1578 դոլարից բարձրացել է մինչեւ 1.1611 դոլար, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։
Դոլարի փոխարժեքը նախորդ փակման պահից 146.15 իենից նվազել է մինչեւ 145.27 իեն, մինչդեռ դոլարի ինդեքսը (ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազել է 0.33 տոկոսով՝ հասնելով 98.07 կետի։