շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ թալիբները փոխել են թմրանյութերի հետ կապված իրավիճակն Աֆղանստանում

Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ թալիբները փոխել են թմրանյութերի հետ կապված իրավիճակն Աֆղանստանում

Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում նվազել է 95%-ով։ «Թալիբանի» կառավարությունը կարողացավ անել այն, ինչ չկարողացավ անել ԱՄՆ-ն 20 տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, նմանատիպ հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականի վերջից մինչ օրս Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը նվազել է 95 տոկոսով, ընդ որում, դա վերաբերում է և՛ կակաչի մշակության տարածքների կրճատմանը (233-ից մինչև 11 հազ. հեկտար) և բուն ափիոնի արտադրությանը (6,2 հազարից մինչև 333 տոննա)։ Մեկ տարուց պակաս ժամանակում թալիբները, անկախ նրանից, թե ինչպես էին նրանց հետ վարվում, արեցին այն, ինչ ամերիկացիները չկարողացան անել 20 տարում»,- ասել է Մեդվեդևը։

«Թալիբան» շարժումը հայտնվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ՝  ահաբեկչական գործունեության համար։

  • Կիսվել: