երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով

Դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով

Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի, թե ինչի համար են փորձում մեղադրել։ Սրանից հետո մենք արդեն կարող ենք եզրակացություն անել»:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Դուրովի հետ չի հանդիպել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո:

 

  • Կիսվել: