չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»:

Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշել է, որ ավարտին են հասցվել մի շարք փոքր և մեծ նախագծեր, որոնցհանրագումարային շուրջ արժեքը 36 միլիոն դոլար է:

Սոբհանին հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Նա հայտնել է, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջև ընթացող բանակցություններին

«Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն ներսում, քանի որ դրա հետևանքները զգալու են տարածաշրջանի երկրները, ոչ թե արտատարածաշրջանային երկրները, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- շեշտել է պաշտոնյան:

  • Կիսվել: