Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու. Սուրեն Պապիկյան
Հոգևոր, ազգային ու հայրենասիրական շղարշի ներքո հանդես եկող պետականազուրկ հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։
Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու՛՛,-նշել է նա: