Դատվածություն ունեցող միգրանտներին ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չի տրամադրվի
Ռուսաստանում ընդունվել է նոր օրենք, ըստ որի՝ արգելվում է ՌԴ քաղաքացիություն տալ դատվածություն ունեցող միգրանտներին: Դատվածության առկայությունը նաև հիմք կհանդիսանա, որպեսզի մերժվի ժամանակավոր կացության տրամադրումը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դատվածության բացակայության մասին տեղեկանք կպահանջվի այդ թվում 14 տարեկանը լրացած անձանցից։
Բացի դրանից, ըստ օրենքի՝ նախկինում տրված բնակության թույլտվությունները կչեղարկվեն, եթե դատվածության փաստ հայտնաբերվի։
Տեղեկանք կարող են չտրամադրել փախստական ճանաչված կամ Ռուսաստանում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած անձինք, Դաշնության զինված ուժերում կամ ռազմական կազմավորումներում պայմանագրային ծառայություն անցնող, կրթության նպատակով ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած և այլ անձինք։


