շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դամասկոսում պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը. զոհեր և վիրավորներ կան

Դամասկոսում պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը. զոհեր և վիրավորներ կան

Դամասկոսում պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով սիրիական բանակի մեկ զինծառայող մահացել է, 11-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Պայթուցիկ սարք է գործարկվել, որը նախապես տեղադրված է եղել ավտոբուսում:

  • Կիսվել: