չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
CrowdStrike-ի ղեկավարն ասել է, որ ընկերությունը հայտնաբերել է Windows-ի գլոբալ խափանման պատճառը

CrowdStrike-ի ղեկավարն ասել է, որ ընկերությունը հայտնաբերել է Windows-ի գլոբալ խափանման պատճառը

CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցն ասել է, որ ամբողջ աշխարհում Windows-ի գլոբալ խափանում առաջացրած խնդիրը «բացահայտվել է, մեկուսացվել և ուղղվել»:

Նրա խոսքով, ընկերությունը «ակտիվորեն աշխատում է» անջատումից տուժած հաճախորդների հետ: Նա նշել է, որ խափանումը կապված չէ «անվտանգության միջադեպի» կամ կիբերհարձակման հետ:

Հաճախորդները ուղղորդվում են աջակցության պորտալ՝ վերջին թարմացումների համար: «Մեր թիմը լիովին մոբիլիզացված է՝ ապահովելու CrowdStrike հաճախորդների անվտանգությունն ու կայունությունը», - գրել է Կուրցը սոցիալական ցանցերում:

Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսեցին հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների վրա:

Խափանման պատճառը ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր, որը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում։ Ըստ CNN-ի՝ հայտնաբերված խնդիրը բնորոշ է ընկերության հիմնական ծրագրային արտադրանքներից մեկին՝ CrowdStrike Falcon-ին։ Ձախողումից հետո ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել՝ 16,5%-ով: Մեկ րոպեում CrowdStrike-ը կորցրել է 13,77 միլիարդ դոլար շուկայական արժեք:

 

  • Կիսվել: