շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Չինաստանն անհանգստացած է Իրանի դեմ Իսրայելի գործողության հնարավոր հետևանքներից

Չինաստանն անհանգստացած է Իրանի դեմ Իսրայելի գործողության հնարավոր հետևանքներից

Չինաստանը լրջորեն անհանգստացած է այն հետևանքներից, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի գործողությունն Իրանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:

«Չինական կողմը լրջորեն անհանգստացած է Իրանին Իսրայելի  հարվածից և խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներից, որոնց կարող են հանգեցնել համապատասխան գործողությունները: Չինաստանը հանդես է գալիս Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության  ոտնձգությունների դեմ, հակասությունների սրման և հակամարտության ընդլայնման դեմ», - ասել է նա:

Ըստ Չինաստանի ԱՆԳ-ի՝ Իսրայելի գործողությունն Իրանում չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, և Չինաստանը պատրաստ է աջակցելու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում:

 

  • Կիսվել: