չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Ըստ գործակալության՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ցնցումները։ 

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

 

  • Կիսվել: