Չեխիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 21 երեխա է տուժել
Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Զլատե Հորի քաղաքի մոտակայքում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել։ 21 երեխա վիրավորվել է, հաղորդում է Novinky լրատվական կայքը։
Ըստ պորտալի՝ ավտոբուսում մոտ 50 մարդ է եղել։ Երեխաներից բացի, վիրավորվել է նրանց ուղեկցող ուսուցիչը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը հետաքննում է երեխաների մասնակցությամբ վթարի պատճառները։