Չեխիան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում զբաղեցրել է Ռուսաստանի տեղը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում Չեխիային ընդգրկվելու օգտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Չեխիան դարձել է արևելաեվրոպական երկրների խմբից այդ տեղի միակ թեկնածուն, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում բանաձև է ընդունվել խորհրդի կազմում Ռուսաստանի անդամակցության դադարեցման մասին:
Այսպիսով՝ Չեխիան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում զբաղեցրել է Ռուսաստանի տեղը: