Չեչնիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել
Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևը հրաժարական է տվել Չեչնիայի Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Վստահ եմ, որ իր նոր տեղում նա կցուցաբերի իր բոլոր լավագույն որակները և կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ»,-նշել է նա։
Կադիրովը նաև գրել է, որ Չեչնիայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իսա Թումխաջիևը։