«Բուշեր» ատոմակայանը նորից ենթարկվել է հարձակման
«Բուշեր» ատոմակայանի տարածքում ևս մեկ արկ է ընկել։ Այս մասին պաշտոնական Թեհրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին:
Ըստ Իրանի տեղեկությունների՝ ԱԷԿ-ին վնաս չի հասցվել, անձնակազմի անդամները վնասվածքներ չեն ստացել, կայանի վիճակը նորմալ է։
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածության ցուցաբերել՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության ռիսկերից խուսափելու համար»,- ասվում է գործակալության X-ի էջում։
Հիշեցնենք, որ Իրանի հարավարևմտյան համանուն քաղաքի մոտ գտնվող «Բուշեր» ատոմակայանն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման էր ենթարկվել նաև մարտի 17-ի երեկոյան: Այդ ժամանակ էլ արկն ընկել էր կայանի տարածքում: Ճառագայթման արտահոսք կամ կայանի այլ վնասներ չեն գրանցվել:


