Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել
GAS HUSKY գազատար նավը Սև ծովում խորտակվել է Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, ընթանում է անձնակազմի փրկարարական գործողություն։ Այս մասին հաղորդում է բուլղարական Maritime մասնագիտացված հարթակը։
Նշվում է, որ նավը ռադարների էկրաններից անհետացել է գիշերը: Տեղական ժամանակով ժամը 08:02-ին ստացվել է վթարային ազդանշան։ Ժամը 10:25-ին հետախուզման նպատակով օդ է բարձրացել Բուլղարիայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը, որը դեպքի վայրում՝ ափից մոտ 50 մղոն հեռավորության վրա, հայտնաբերել է փրկարարական լաստ՝ մարդկանցով։ Պատահարի վար են ուղարկվել ուղղաթիռներ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավն ընթանում էր Լիբերիայի դրոշի ներքո։ Դրա տախտակամածին կար անձնակազմի 19 անդամ։ Նավը տեղափոխում էր 3400 տոննա հեղուկացված նավթային գազ։
Նավի խորտակման պատճառը հայտնի չէ։


