կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բրյուսելը Օրբանին հիշեցրել է, որ ԵՄ-ի անունից իրավունք չունի խոսել Ուկրաինայի մասին

Բրյուսելը Օրբանին հիշեցրել է, որ ԵՄ-ի անունից իրավունք չունի խոսել Ուկրաինայի մասին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արձագանքել է ԵՄ Խորհրդում նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ օրերս կատարած այցերին:  Միշելը հիշեցրել է, որ Օրբանն իրավունք չունի ԵՄ-ի անունից խոսել Ուկրաինայի մասին, և միաժամանակ հայտարարել է, թե այդ քայլերը պատերազմ են հրահրում:

Նա հավելել է, որ Եվրոպական խորհուրդը Հունգարիայի վարչապետին մանդատ չի տրամադրել՝ միության անունից հանդես գալու որպես Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների նախաձեռնող, գրում է Reuters գործակալությունը:

  • Կիսվել: