BRICS-ի երկրները Գազայում հրադադարի պահպանման կոչ են արել
BRICS-ի երկրները կոչ են արել հետևել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և լիարժեք ապահովել մարդասիրական հասանելիությունն այդ հատվածում։ Այս մասին ասված է Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի պահպանումը և Գազայի հատված մարդասիրական օգնության լիարժեք ու անարգել մուտքը»:



