կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Իսրայելի պաշտպանության բանակը մեծացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակը մեծացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, լրացուցիչ ուժեր է ուղարկել Գազայի հատված, Լիբանան, Սիրիա և Հորդանան գետի Արևմտյան ափ՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան սկսվող հրեական Յոմ-Կիպուր (Քավության օր) տոնի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել է Kan պետական ռադիոհեռուստաընկերությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Kan-ի զրուցակիցը, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ ենք բոլոր ճակատներում, այդ թվում՝ Իրանի առնչությամբ, և միշտ պատրաստ ենք հրադադարից անցնել մարտական գործողությունների վերսկսմանը՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Եթե նույնիսկ մեզ անակնկալի բերեն, մենք չենք պարտվի»:

Ռադիոհեռուստաընկերության աղբյուրը հավելել է, որ ՑԱԽԱԼ-ն ունի հրահանգների փաթեթ՝ անհապաղ գործողություններ իրականացնելու դեպքի համար, ինչպես նաև երկարատև արշավի ծրագրեր:

 

  • Կիսվել: