շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինան մոտ ապագայում կհաղթի Ռուսաստանին

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինան մոտ ապագայում կհաղթի Ռուսաստանին

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում, խոստովանել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը`  ելույթ ունենալով Մալագայում ընթացող Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ խնդիրներ ունենք, առաջին հերթին՝ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանի նկատմամբ արագ հաղթանակ չի սպասվում»,- ասել է նա։

Նրա խոսքով` Եվրամիությունը պետք է քաղաքականապես պատրաստվի ԱՄՆ-ի օգնության հավանական կրճատմանը և փոխհատուցի այն Կիևին:

Նա Եվրամիության երկրորդ խնդիրն է համարել Գազայում ստեղծված իրավիճակը, որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»։ 

Բորելն ընդգծել է, որ այս բոլոր իրադարձությունները «վախ են առաջացնում եվրոպացի քաղաքացիների մոտ, իսկ վախը վատ խորհրդատու է»։

  • Կիսվել: