Բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի համար մեծ ներուժ կա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուղերձ է հղել «Բաքվի էներգետիկ շաբաթվա» բացմանը որը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Իր ուղերձում Էրդողանը կարևորել է Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը, որը իր խոսքով, շարունակում է նպաստել ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Նա անդրադարձել է նաև Իգդիր-Նախիջևան խողովակաշարին, որի բացումը տեղի է ունեցել մարտին, նշել՝ Անկարայի համար դա ռազմավարական նշանակության ևս մեկ նախագիծ է։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի համար մեծ ներուժ կա: