ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Բլինքենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել գերիների փոխանակմանը միջնորդելու համար

Բլինքենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել գերիների փոխանակմանը միջնորդելու համար

ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ օգոստոսի 1-ին գերիների փոխանակմանը միջնորդելու համար:

«Փաուլ Ուելանը, Էվան Գերսքովիչը և Ալսու Քուրմաշևն իրենց ընտանիքներին միանալու համար վերադառնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ես շնորհակալ եմ նրանց ազատ արձակման գործում ներդրում ունեցած յուրաքանչյուրին, այս համաձայնության իրագործումն ապահոված մեր դաշնակիցներին և գործընկերներին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Անկարայում կազմակերպել էր 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սոլվենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում գտնվող ընդհանուր 26 անձի փոխանակում։

Աղբյուրը՝ Ermenihaber

  • Կիսվել: