Բլինքենը հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այս անգամ դրանք ուղղված են Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև հանքարդյունաբերության, տեխնոլոգիայի և մետալուրգիական ոլորտների դեմ:
Բլինքենի խոսքով՝ ավելի քան 200 ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև նավեր և ինքնաթիռներ, հայտնվել են ամերիկյան նոր սահմանափակումների կամ սեփականության արգելանքի տակ։