Բիշքեկում ձերբակալվել է ընդդիմադիր «Միասնական Ղրղըզստան» կուսակցության առաջնորդը
Այսօր Բիշքեկում ձերբակալվել է ընդդիմադիր ՛՛Միասնական Ղրղըզստան՛՛ կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Ադախան Մադումարովը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները ընդդիմադիր գործչին ձերբակալել են այն պահին, երբ նա իր տան մերձակայքում զբոսնում էր 13-ամյա որդու հետ։
Մադումարովին կասկածում են հեղաշրջում կազմակերպելու փորձի և զանգվածային ակարգություններ հրահրելու մեջ։ Օգոստոսի 31-ին Ղրղըզստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին պաշտոնական խնդրանքով՝ անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին: