Բեյրութում ԻՀՊԿ գեներալ է սպանվել
Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի հետ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ, Լիբանանում «Ղոդս» ուժերի հրամանատար Աբբաս Նիլֆրուշանը, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Նիլֆորուշանը համակարգել է իրանամետ ուժերի գործողությունները տարածաշրջանում և եղել է «Հեզբոլլահին» աջակցելու գծով Թեհրանի ռազմավարության առանցքային դեմքերից մեկը: