Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ
Իրանի Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունի պատճառը անփութությունն է եղել, մեղավորները հայտնաբերվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։
Ավելի վաղ Իրանի իշխանություններն ու ԶԼՄ-ները հայտնել էին պայթյունի հետևանքով 46 զոհերի և առնվազն 1200 տուժածների մասին:
«Հետաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք պարզաբանել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ բացատրել եմ, թե ինչպես է կատարվել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», – ասել է նախարարը։
Մոմենին նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները, որոնք նավահանգիստ են ժամանել հրդեհաշիջման հարցում իրանական կողմին օգնություն ցուցաբերելու համար, դեռ չեն օգտագործվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել: