կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բելառուսի և ՌԴ-ի ղեկավարները տարաձայնություններ չունեն Միութենական պետության վերաբերյալ․ Լուկաշենկո

Բելառուսի և ՌԴ-ի ղեկավարները տարաձայնություններ չունեն Միութենական պետության վերաբերյալ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության ապագայի հարցում տարաձայնություններ չունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է տնտեսությունը դնենք ամուր հիմքի վրա։ Ես մտածեցի՝ ով է ինչ-որ կերպ արգելակում Ռուսաստանում: Դա Պուտինի քաղաքականությունը չէ ։ Մենք այնքան ընդհանուր տեսակետներ ունենք, այնքան մոտ ենք միմյանց։ Մենք ընդհանրապես տարաձայնություններ չունենք։ Դա մեր կառավարությունների թերությունն է։ Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսությամբ զբաղվելու են կառավարությունները։ Եթե ինչ-որ տեղ խնդիր լինի, մենք կներգրավենք»,-ասել է նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները պետք է մշտապես զբաղվեն տնտեսական հարցերով։

  • Կիսվել: