Բելառուսի ամբողջ տարածքում փետրվարի 28-ից մարտի 3-ը տարածքային պաշտպանության մարմինների վարժանքներ կանցկացվեն
Բելառուսի բոլոր շրջաններում փետրվարի 28-ից մարտի 3-ը կանցկացվեն տարածքային պաշտպանության իշխանությունների վարժանքները։ Այս մասին երեքշաբթի հայտնել են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
2023 թվականին զինված ուժերի պատրաստման պլանի համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 3-ը շրջանային և Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեներն անցկացնում են ամենամյա վարժանքներ՝ ուղղված տարածքային պաշտպանության հրամանատարության և վերահսկողության մարմինների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու համախմբվածությանը, տարածքային զորքերի ձևավորմանը։ Չորս օրվա ընթացքում բոլոր վարչական շրջաններում տեսական և գործնական միջոցառումներ կանցկացվեն գործադիր կոմիտեների և զինկոմիսարիատների պատասխանատուների, մոբիլիզացիոն ռեսուրսների ստացման կետերի ադմինիստրացիաների հետ:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վարժանքների ընթացքում «նախատեսվում է մեծ ուշադրություն դարձնել զինվորական ծառայության համար պատասխանատու անձանց պատրաստմանը: