շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Լուկաշենկոն հավաստիացնում է՝ Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին

Լուկաշենկոն հավաստիացնում է՝ Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին

Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին: Այս մասին Մինսկում Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մեր դիրքորոշումը խաղաղասիրական է։ Բայց ցանկացած իրավիճակում մենք լինելու ենք Ռուսաստանի կողքին։ Այլ կերպ լինել չի կարող»:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է, որ եթե բելառուսական կողմը ներքաշվի ռազմական հակամարտության մեջ, ապա պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի։

«Եվ որպեսզի իմանաք, ես սա ասում եմ ոչ միայն ձեզ և Բորիս Վյաչեսլավովիչին (Գրիզլովին՝ Բելառուսում Ռուսաստանի դեսպանին), այս տեղում վերջերս եղել են Զելենսկու ներկայացուցիչները։ Ես նրանց ուղիղ ասացի՝ տղերք, ասում եմ, դուք փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարելի է մեզ հետ այսպես խոսել և որ մեզ կներքաշեն պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը ակնթարթորեն կփոխվի»,-նշել է նա:

  • Կիսվել: