Բայրամովը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հույս ունի, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ Ադրբեջանը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում առաջացած լարվածությամբ, և պաշտոնական Բաքուն առաջին օրվանից ջանքեր է գործադրում ռազմական բախումները դադարեցնելու համար:
«Այս իրավիճակը մեզ համար լուրջ մտահոգություն է եղել: Սկզբից մենք ձգտել ենք ապահովել, որ ռազմական բախումները հնարավորինս արագ դադարեցվեն և բացվեն քաղաքական ու դիվանագիտական ուղիներ»,-ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ առաջընթաց է գրանցվել տարածաշրջանի մի շարք երկրների պատասխանատու մոտեցման շնորհիվ՝ մասնավորապես ընդգծելով Թուրքիայի և Պակիստանի դերը:
«Ես կցանկանայի հատկապես նշել եղբայրական Թուրքիայի և Պակիստանի Իսլամական Հանրապետության դերը: Նրանց հաջողվել է կազմակերպել բանակցություններ, որոնք հարթեցին հրադադարի ճանապարհը: Մենք մեծ հույս ունենք, որ հրադադարը կվերածվի մշտական խաղաղության»,-նշել է Բայրամովը:


