Բայրամովն ընդունել է Ֆրանսիայի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված՝ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որոնք դեկտեմբերի 27-ին Ֆրանսիայի կողմից հայտարարվել են ՛՛պերսոնա նոն գրատա՛՛։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիան նրանց ՛՛պերսոնա նն գրատա՛՛ հայտարարելու պատճառը չի նշել, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
՛՛Երկկողմ հարաբերություններում լարվածության պատճառը ֆրանսիական կողմն է, որը, դրսևորելով կողմնակալ դիրքորոշում մեր երկրի նկատմամբ, ձեռնարկում է ոչ խելամիտ քայլեր՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: