չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայդենն չի հրաժարվի Թրամփի հետ սեպտեմբերին կայանալիք բանավեճին մասնակցելուց

Բայդենն չի հրաժարվի Թրամփի հետ սեպտեմբերին կայանալիք բանավեճին մասնակցելուց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվում իր հիմնական քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփի հետ նոր բանավեճերից, այլ միայն համաձայնեցված ժամին՝ սեպտեմբերին, առանց դրանից առաջ լրացուցիչ փուլի։

«Մենք էլի բանավեճեր կունենանք», - երկուշաբթի օրը NBC-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի առաջնորդը։ Հարցին, թե արդյոք կարող է տեղի ունենալ բանավեճերի ևս մեկ փուլ մինչև սեպտեմբերին նախատեսված բանավեճը, Բայդենը պատասխանել է. «Ես կմասնակցեմ նրա հետ բանավեճին այն ժամանակ, երբ պայմանավորվել ենք։ Մենք պայմանավորվել ենք այն անցկացնել սեպտեմբերին»։

Բայդենին հարցրել են նաև, թե մտավախություն ունի, որ առաջիկա բանավեճը, ինչպես և նախորդը, չափազանց անհաջող կլինի իր համար։ «Ես չեմ պլանավորում կրկին հանդես գալ նույն մակարդակով»,- վստահեցրել է ամերիկացի առաջնորդը։

  • Կիսվել: